ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվն ավելացել է. հրապարակվել է թարմացված ցուցակը
23:18, 25.03.2024 | mamul.am
4310 | 1

Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

Վնասվածքների հետևանքով մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Ընդհանուր առմամբ, տուժել է 182 մարդ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը։

Ցուցակը պարունակում է 95 մարդու անուն։ Զոհերի տվյալները հաստատվել են առաջին դատաբժշկական հետազոտությունների արդյունքներով։ Այն կլրացվի։

Ընդհանուր առմամբ, Crocus City Hall-ում ահաբեկիչների ձեռքով զոհվել է 137 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր