Ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ «Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը: «Միասին» շարժման անդամները 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։ «Փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել ենք նաև ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե նրանք համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին»,- ասել է նա։ |