ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է». Գագիկ Համբարյան
02:06, 30.03.2024 | mamul.am
5781 | 2

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է...
Կապիտուլյանտ Նիկոլի սպասարկու Ալենը երեկ Հ1-ով նաև մեղադրեց Ռուսաստանին մեզ խաբելու և պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար...
Թե բա` մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա...
Մի քանի հարց ստախոս Ալենին. հետաքրքիր է, 2019 թ-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» ճղճղոցը պայմանավորվա՞ծ էր Մոսկվայի հետ, քանի որ բոլորի համար էլ հասկանալի էր, որ դրանով քանդվոմ է բանակցային գործընթացը և Նիկոլը լեգիտիմացնում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա...
Եթե Նիկոլը դա արել է ինքնուրույն՝ առանց Մոսկվայի «դաբրոյի» և իմացության, որին ընդունում է` որպես «դաշնակից, ավագ եղբայր», ապա մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալ ու նրան մեղադրել մեզ չպաշտպանելու մեջ...
Ըստ Ալենի, ստացվում է, որ իրենց ապիկար իշխանությունը ի՛նչ ցանկանա, անելու է ու ՌԴ-ն էլ պետք է Նիկոլի կատարածի համար պատասխա՞ն տա...
Պատերազմ սանձազերծելուց հետո Մոսկվան մի քանի անգամ առաջարկել է զինադարար կնքել, բայց Նիկոլը մերժել է և դիտավորյալ մեզ տարել է պարտության... Դրա համար էլ է Մոսկվան մեղավո՞ր...
Չունենալով հայ-ադրբեջանական դեմարկացված և դելիմիտացված սահման պատերազմից հետո Նիկոլը ահռելի տարածքներ նվիրեց Ադրբեջանին ու հետո սկսեց Մոսկվայից պահանջել, որ իր գծած ոչ օրինական սահմանները ՌԴ-ն պաշտպանի՝ խաբելով սեփական ժողովրդին, թե իբր 1991 թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը զավեշտի ժանրից է...
2023 թ-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլը Պրահայում Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որի քավորներ են դառնում Մակրոնը և Միշելը ու դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից Արցախի հետագա շրջափակումը և կազմակերպվելիք ցեղասպանությունը ու հիմա դրա համար մեղավոր է կրկին Մոսկվա՞ն, որի խաղաղապահները Նիկոլի շնորհիվ զրկվեցին իրենց իրավունքներից...
Ալենը ծպտուն չի հանում, որ այդ ամենի պատասխանատուները Ֆրանսիան ու ԵՄ-ն են...
Ալե՛ն, դու ստում, ստում, ստում, ստում ես...
Ի գիտություն ալենասերների, Ալենը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, ըստ լուրերի, փախել էր Հայաստանից և պատսպարվել էր Մոսկվայում՝ հայտնի շինարար-գործարարներ Հովհաննիսյանների մոտ... Հետաքրքիր է, որ Ալենը իր շեֆի այլանդակությունից հետո չէր մեկնել Վաշինգթոն, Բրյուսել, Փարիզ կամ Լոնդոն, այլ «թաքնվել» էր իր ատելի և ստախոս ռուսների մայրաքաղաքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր