ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հայաստանի, իբր թե, ամենաուժեղ պահպանվող անտառը սա է». Բնապահպանի տուն
21:18, 29.03.2024 | mamul.am
2417 | 1

Բնապահպանի տունն ահազանգում է. «Չեն կարող անտառապահներն ու անտառապետերն այս ամենից տեղյակ չլինել։ Հայաստանի, իբր թե, ամենաուժեղ պահպանվող անտառը սա է։ Ուղիղ երկու օր առաջ այստեղ էինք ու այս ծառերը դեռ կանգուն էին։ Մեկ-երկու օրում կտրվեցին ու միանգամից նրանցից մի քանիսի վրա հայտնվեցին նշումներ ու թվեր, իբր թե հենց կտրելուց անմիջապես հետո հայտնաբերել ու արձանագրել են։ Մի մասն էլ չեն արձանագրել, ենթադրաբար, որ իբր մեծ քանակի հատումներ իրենց վրա չգրանցվեն։
Վերջին մի քանիսն էլ կտրվել են դեպի Հաղարծին վանք գնացող ճանապարհի հենց կողքին։ Բայց սրանք ընդամենը մի փոքրիկ մասն են ու իրական պատկերը չեն ներկայացնում տարածքի իբր թե պահպանվող անտառների։
Ծառահատումներն ու անտառխախտումներն արդեն ամենուր են։ Կոնկրետ սրանք գտել ենք դեպի հայտնի Դիմաց Լեռ տանող ճանապարհի հենց վրա։ Բայց մեր թիմն ամեն օր, «Դիլիջան» ազգային պարկի գրեթե ամեն մի անկյունում գտնում է ծառահատումներ։ Դա խոսում է այն մասին, որ պահպանություն իրականացնող մարմնի մի հատված, որը աշխատավարձ է ստանում մեր հայրենիքը պահպանելու համար` կամ ի վիճակի չէ այդ գործն անելու, բայց փող ուզում է ու գործը չի անում, կամ թքած ունի մեր հայրենիքի վրա, կամ էլ իր մասնիկն ունի այս ծառահատումների գումարից։
Այս անտառներն ուտող ու բոլոր հայերի ապագա զավակների առողջությունը թալանող անխիղճները, որոնք դրանով ուզում են հարստանալ` ոչնչով չեն տարբերվում մեր երկրի հողերը հանձնողից ու դավաճանից։ Դուք ու ձեր զավակները այս գումարները չեք վայելելու։
Էկոպարեկային ծառայություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, և վերջում էլ ևս մեկ անգամ կրկնենք հատուկ վերը նշված պետական կառույցների համար։ Այս ամենը հենց ձեր պատասխանատվությունն է։ Տարածքում բոլորը գիտեն, որ այստեղ պահպանության ոլորտի շատ ու շատ մասնակիցներ` հասկանալով, որ ամենայն հավանականությամբ իրենք վաղը չեն աշխատելու այս ոլորտում ` չտես անկուշտների պես քերում են անտառի վերջին ծառերն ու հետո վանքում խաչակնքվող սուտ հավատացյալների նման երդվում, որ իրենք տեղյակ չեն։ Բայց մեր թիմը ունի շատերի անունները, խեղաթյուրած բոլոր փաստերի հավաքածուն։ Դրանք ոչ թե պիտի գործից խայտառակ դուրս շպրտվեն, այլ գնան ու փտեն բանտերում` մնացած գողերի ու թալանչիների հետ միասին։ Ու մենք մեր թիմով այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր