ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Աֆղանստանում պատրաստվում են մահապատիժ սահմանել ամուսիններին դավաճանած կանանց համար
21:54, 29.03.2024 | mamul.am
3363 | 0

Աֆղանստանում պատրաստվում են մահապատիժ սահմանել կանանց համար` ամուսնական դավաճանության համար։ Նրանք հրապարակայնորեն քարկոծվելու են մինչև մահ: Այս մասին հայտարարել է թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան, փոխանցում է The Telegraph-ը։
«Դուք ասում եք, որ դա կանանց իրավունքների խախտում է, երբ մենք նրանց քարկոծում ենք մինչև մահ: Բայց մենք շուտով պատիժ կսահմանենք դավաճանության համար: Մենք կծեծենք կանանց հանրության առաջ: Մենք հրապարակավ քարկոծելու ենք նրանց մինչև մահ»,- սպառնացել է մոլլան արևմտյան պաշտոնյաներին ուղղված ձայնային ուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է աֆղանական հեռուստատեսությամբ։
Ըստ Ախունդզադայի, թալիբները պաշտպանում են մարդու իրավունքները «որպես Աստծո ներկայացուցիչներ», իսկ արևմտյան իշխանությունները «որպես սատանայի ներկայացուցիչներ»:
Նա նաև ասել է, որ միջազգային հանրության կողմից պաշտպանվող կանանց իրավունքները հակասում են իսլամական շարիաթի մեջ կանանց դերի մասին թալիբների մեկնաբանությանը: Նա խոստացել է կռվել Արևմուտքի դեմ ևս 20 և ավելի տարի:

Չնայած ավելի չափավոր կառավարություն ձևավորելու խոստումներին, թալիբներն արագ վերադարձան խիստ հանրային պատիժներին, ինչպիսիք են հրապարակային մահապատիժներն ու մտրակումները, նշում է The Telegraph-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր