ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսաստանում կանխել են հերթական խոշոր ահաբեկչությունը
23:06, 29.03.2024 | mamul.am
8501 | 0

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրների 3 քաղաքացի, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործունեությունը, որը ծրագրում էին Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի 3 քաղաքացիներ. նրանք ցանկանում էին պայթյուն իրականացնել մարդաշատ վայրում»,- հայտնել են ԱԴԾ-ից` հրապարակելով կասկածյալներին ձերբակալելու տեսանյութը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր