ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրների 3 քաղաքացի, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում մարդաշատ վայրերում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործունեությունը, որը ծրագրում էին Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի 3 քաղաքացիներ. նրանք ցանկանում էին պայթյուն իրականացնել մարդաշատ վայրում»,- հայտնել են ԱԴԾ-ից` հրապարակելով կասկածյալներին ձերբակալելու տեսանյութը: |