ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կառավարության աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ վարկանիշային հետազոտության համար․ «Ժողովուրդ»
09:54, 30.03.2024 | mamul.am
1710 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի հետ՝ հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտության համար։
Պայմանագրի նկարագրության հատվածից հասկանում ենք, որ հետազոտությունն արվում է ՀՀ քաղաքացիների՝ պետության վերաբերյալ ընկալումների, դիրքորոշումների վերլուծության, ռիսկերի գնահատման և կառավարման համար։ Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը մնացել է 730 օր՝ գրեթե 2 տարի, և վարչապետին անհանգստացնում է սեփական աթոռից հեռանալու հանգամանքը։

Բանն այն է, որ նա տեղյակ է իր ընկած և հողին հավասարվող ռեյտինգի մասին, և եթե անգամ որոշակի ձայներ հավաքի, միևնույնն է, չի կառավարելու։ Նրա աշխատանքի և անձի հանդեպ անվստահությունը հատել է թույլատրելի սահմանը։

Փաշինյանը և նրա իշխանությունը փորձում են երկարաձգել սեփական կառավարման ժամանակահատվածը, ինչը, «ցավոք», դժվար թե ստացվի։

Հենց այս կասկածն է նրան ստիպել, որ սեփական անձի մասին հետազոտություն իրականացվի, որին պետք է մասնակցի 1200 քաղաքացի, իսկ հարցման վերջնաժամկետը նշանակված է մինչև 2024 թվականի հունիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր