ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար. «Հրապարակ»
10:06, 30.03.2024 | mamul.am
5346 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մոտ տասն օր առաջ Տավուշ այցից և «ջերմ» ընդունելությունից հետո, պարզվում է՝ որոշում է կայացրել համարժեք «վերաբերմունքի» արժանացնել իր հայրենակիցներին։ Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղել Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքներ, որոնք ուժեղացված ծառայություն են իրականացնում, հայտնաբերում են լրատվամիջոցներին հարցազրույց տված հասարակ գյուղացիներին և բացատրական աշխատանք տանում նրանց հետ, հորդորում են այլևս հարցազրույցներ չտալ, բացատրում են, որ դրանով ոչ թե օգնում, այլ վնասում են գործին` «շարժում են Ալիևի զայրույթը»։
Իհարկե, ՆԳՆ-ն կշտապի հերքել այդ փաստը, սակայն դրա մասին շատերը գիտեն, և դրա ապացույցներից է այն, որ վերջին օրերին տավուշցիներն ավելի պասիվ են, քան Փաշինյանի այցից անմիջապես հետո»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր