ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին». Գարիկ Քեռյան
18:06, 05.04.2024 | mamul.am
19216 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտ խոսքը էշին են ասում: Սա ժողովրդական ասացվածք է: Բայց շատ տեղին է միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար: 24 ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգթոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին մեռած, բայց չթաղած երջանկահիշատակ Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ ,,գրագետ,, խիստ ,,կրթված,, արևմտյան միջազգային իրավունքի դպրոցները քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներն են որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությանը: Երբ որ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին: Մտորումներ Մոսկվա-Վաշինգթոն-Բրյուսել եռյակից եկող ուղերձների մասին»:

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր