ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կշարունակենք աջակցել Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերին»․ Բլինքեն
15:18, 05.04.2024 | mamul.am
2331 | 1

ԱՄՆ-ն ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսական ոլորտում։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 մլն դոլար, ինչը 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ։ Սա նախատեսված է տնտեսական դիմակայության, սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացիայի համար։ Եվ, իհարկե, կշարունակենք աջակցել Ղարաբաղից տեղահանված էթնիկ հայերին։ Սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության և, իհարկե, նրանց ներգրավվածությունը երկրում և տնտեսությունում ավելացնելու համար»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր