ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկոլի սիրտը հիմա մեղադրական դատավճիռներ է ուզում»․ Աննա Մկրտչյան
16:24, 05.04.2024 | mamul.am
2256 | 0

«Այս շաբաթվա բոլոր օրերն անցկացրեցինք քաղբանտարկյալների դատական նիստերին»,- այսօր, Նարեկ Մալյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրուցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Իշխանություններին դուր չի եկել Նարեկ Մալյանի քաղաքացիական դիրքորոշումը, դրա համար նա ամիսներ շարունակ բանտարկված է և հույս էլ չկա, որ արդարադատության դուռը կբացվի նրա առաջ։ Նիկոլ Փաշինյանը հիմա չի բավարարվում միայն քաղաքական կալանքներով և նախաքննության ընթացքում մարդկանց անազատության մեջ պահելով, Նիկոլի սիրտը հիմա մեղադրական դատավճիռներ է ուզում, որպեսզի հետո ասի, թե էդ ո՞ր մի «վնգստացողն» էր, որ իմ ասածը պետք է չաներ»,- ասել է Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր