ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ֆեյսբուքյան լայքը` աշխատակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք». Հայկ Մարության
17:48, 05.04.2024 | mamul.am
1961 | 0

Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանը գրել է. «Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-ական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են «Ֆեյսբուք»-ի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։
Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները և ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր