ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Իրենք իրենց համար փող են բերել ու ձեզ ասում են` պատմական հանդիպում էր». Սևակ Հակոբյան
01:00, 10.04.2024 | mamul.am
1773 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովուրդ ջան, իրենք իրենց համար փող են բերել ու ձեզ ասում են` պատմական հանդիպում էր։ Թեև 270 մլն դոլարը պետության համար չնչին գումար է, սակայն անգամ էդտեղ, դուք ոչ մի տեղ չկաք։ Չկա մի կետ, որ էդ գումարն ուղվելու է ժողովրդին, մի տուն է սարքվելու, մի փուշ է հանվելու ձեր մատից, մի գործարան է բացվելու, որ գնաք արժանապատիվ աշխատեք։ Բայց, վստահ կարող ենք լինել, որ սրանից լիուլի օգտվելու են ՔՊ-ական իշխանավորներն ու նրանց արբանյակները։ Էդ մեկը, սրանք, նախկիններից շատ ավելի լավ են անում։ Բայց հարցը բաց է մնում՝ էդ 270 մլն դոլարի դիմաց ձեզանից ի՞նչ են պահանջել․ այ դա ասեք․ դա ամենակարևորն է»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր