ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հայտարարեց. «Այստեղից ասում են՝ եկաք ասացիք` Արցախի նշաձողն իջեցնենք ու էս կանենք, էն կանենք: Մենք դա ասեցի՞նք, օքեյ, ասեցինք: Հիշե՞մ տեքստերը, որ ասում էիք՝ չհամարձակվեք մեր անկախությունից մի քայլ հետ գնալ: Արայիկ Հարությունյանին էլ մեղադրում էին մեր սատելիտը լինելու մեջ: Հիմա որ մեզ ասում են՝ հեռացեք, Լեռնային Ղարաբաղում հեռացավ, իրանց բնութագրմամբ, մեր սատելիտը, ի՞նչ արեցիք, հիշեցնե՞մ ինչ արեցիք, ստորագրեցիք ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը»:
|