«Իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի՛ երաշխավորում, բայց նշված տարածքում սահմանազատումից հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ |