ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
2-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
23:24, 11.04.2024 | mamul.am
6557 | 0

Օրեր առաջ գրել էինք, որ Մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագրքի 83-րդ էջում՝ հմտությունների սրահ բաժնում նկատելի են մի քանի կոպիտ սխալներ: Գրքում նշվում է, որ 4 x 8 =48, մինչդեռ իրական պատասխանը 32-ն է: 6 : 8=1, սակայն հավասարման պատասխանը տասնորդական թիվ է ստացվում՝ 0,75:
Գրքի հեղինակներն են՝ Սոկրատ Մկրտչյանը, Արամ Աբրահամյանը, Սուրեն Իսկանդարյանը:
«Արմլուր»-ը կապ է հաստատել դասագրքի հեղինակ և հրատարակիչ Սոկրատ Մկրտչյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ցանկացած գրքի մեջ վրիպակ լինում է, երբ որ մարդիկ նկատում են, ուղարկում են մեզ, մենք այդ մարդկանցից շնորհակալություն ենք հայտնում: Մենք պատահական չենք այս ոլորտում:
Այնպես չի որ հեղինակը չգիտի, որ 4 x 8=48, չէ, դրանք վրիպումներ են, որոնք կարող են լինել:
Այս գիրքը տեղադրվում է կրթության նախարարության դասագրքի շրջանառվող հիմնադրամի շտեմարան PDF տարբերակով, այդ PDF տարբերակում արդեն ուղղումները արված են, վերահրապարակման ժամանակ նույնպես ուղղումները արված կլինեն»:

Դասագրքի հեղինակի խոսքով՝ դասագրքերը հրատարկվում են, 4 տարին մեկ անգամ, այս դասագիրքը հրապարկվել է 2023 թվականին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր