ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մեկնարկեց «Եվրոտեսիլ»-ի եզրափակիչը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
23:00, 11.05.2024 | mamul.am
8341 | 0

Մալյմոյում մեկնարկեց «Եվրոտեսիլ»-ի եզրափակիչը, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Հայաստանի ներկայացուցիչ Լադանիվայի օգտին քվեարկելու համար սփյուռքից հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր բնակության երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր բնակության երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են Եվրոտեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի սկզբում։

Ուշադրություն. քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա Ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է` որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր