ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+33 °C
Անաիս Սարդարյանը պարզաբանում է
23:18, 11.05.2024 | mamul.am
13358 | 0

Դերասանուհի, կամավորական աշխատանքների համակարգող Անաիս Սարդարյանը պարզաբանում է տարածել «Ինսթագրամ»-ի իր էջում. «Երեկ պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է:

Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ, որ քարոզչական այս հնարքն ազդել է մի շարք ազնիվ քաղաքացիների վրա:

Ես երբեք ներհասարակական բաժանարար որևէ գիծ ընդունելի չեմ համարել, միշտ եղել և մնում եմ համերաշխության, համախմբման կողմնակից: Հենց ա´յս մոտեցումն է ինձ մղել` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, որը քարոզում է հաշտություն և համերաշխություն:

Երբ Էկոնոմիկայի նախարարի կինն իրեն թույլ է տալիս մարդկանց կոչել «անասուն», պատահաբար ԱԺ պատգամավոր դարձած մարդիկ փորձում են մարդկանց համոզել, թե հրապարակում «նարկոբարոններ» են հավաքվել և դու այդ ամենը լսում ես հենց հրապարակում, դժվար է չարձագանքելը: Հենց այս կետից պետք է դիտարկել «հայ և ոչ հայ» ձևակերպումը, որովհետև ես հարթակից հայտարարեցի, որ հրապարակում հավաքված չեն նարկոբարոններ ու հանցագործներ, ժողովրդին հարց ուղղեցի, թե ովքե՞ր են հրապարակում ու հնչեց պատասխան. «Հայե´րը»: Անմիջապես հետո և միայն այդ կոնտեքստում ես հնչեցրի, բոլորիդ հայտնի միտքը, որը բացարձակապես Հայաստանում ապրող մարդկանց ազգության հետ կապ չուներ:

Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, որևէ կերպ չեմ առանձնացնում մեզնից ու համարում եմ նրանց իմը նույնքան, որքան հայերին:

Միշտ Ձեր

Անաիս Սարդարյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր