ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Պետք է դիտարկվի նաև ընդդիմադիրների՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը»․ Սուրենյանց
16:30, 16.05.2024 | mamul.am
2071 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը․
Ես չգիտեմ՝ ինչպիսի արդյունք և զարգացումներ կունենա երևելի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը:
Այս փուլի համար արձանագրեմ շատ կարևոր երկու հաջողություն.

Մայիսի 9-ի հանրահավաքը, որտեղ մեկտեղվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը: Այս հանրահավաքը «բռնեց» Փաշինյանի վախը՝ նրա համար ակներև դարձնելով, որ այլևս կորցրել է Հայաստանի ժողովրդի վստահությունը:
Երեկվա Ազատության հրապարակի ակցիան, որը վերջնականապես բացահայտեց իշխանության ռեպրեսիվ բնույթը՝ ապացուցելով, որ հին համակարգը՝ իր հոռի բարքերով, ռեստավրացվել է հենց Փաշինյանի դեմքով:
Հիմա շատ կարևոր է, որպեսզի շարժման ղեկավարությունը գիտակցի՝ Փաշինյանի հեռացման կարճաժամկետ պլանը, որի նկատմամբ թերահավատ եմ եղել ի սկզբանե, պետք է փոխարինվի ավելի երկարաժամկետ պլանով:
Շարժումն ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտություն ունի, որը ենթադրում է քաղաքական հարթակի, քաղաքական բովանդակության և ծրագրի համակցում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ:
Այդ դեպքում, 2-3 ամսից հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք՝ Փաշինյանի հեռացման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով:
Շարժման հարթակը չպետք է սևեռվի միայն իմպիչմենթի ճանապարհի վրա, այլ դիտարկի նաև ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարվելու տարբերակը:
Ի վերջո, ցանկացած սահմանադրական լուծում, որը կարող է բերել պետական համակարգի պարալիզացմանը և հնարավոր դարձնի Փաշինյանի քաղաքական մեկուսացումն ու հեռացումն, ընդունելի է:
Ի վերջո, ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր