ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Հայտնի է Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
09:36, 18.05.2024 | mamul.am
3930 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմները իրավապահներին բանավոր կերպով դիմել են՝ հորդորելով ցույց տալ իրենց տարածքի պայթյունի գործով ենթադրյալ հանցագործի լուսանկարը, որպեսզի հասկանան, թե ով է նա, սակայն իրավապահները մերժել են՝ նշելով, թե խիստ քննություն է, ուստի պաշտոնապես պետք է դիմեն, որից հետո կքննարկեն ու կորոշեն՝ կարող են ցույց տալ գործով ենթադրյալ մեղադրյալին, որն իրենց խանութի տարածքում պայթուցիկ է տեղադրել:

Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի անց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործին բացահայտել են, բայց գտնվելու վայրը չգիտեն ու հետախուզում են հայտարարել և մինչ օրս փնտրում են։
«Մեզ հայտնի է, թե ով է հետախուզվողը. նա Երևան քաղաքի բնակիչ Գարեգին Վ-ն է։ Մեր տեղեկություններով՝ նրա անունը տվել են ՔՊ գրասենյակի, ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը պայթուցիկների գործով կալանավորվածները»,- հավելում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր