Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս կամ այն բնակավայրի՝ Խորհրդային Հայաստանի կամ Խորհրդային Ադրբեջանի մաս լինելը միայն քարտեզով չի հաստատվում կամ հերքվում:
Շատ կարևոր է նաև տեսնել, թե տվյալ գյուղում մարդահամարը, ասենք՝ ԽՍՀՄ առաջին՝ 1926 թվականի մարդահամարն ո՞վ է անցկացրել...
Օրինակ, Որոտանի մոտ կա Շահվերդիլար անունով գյուղ, որը 2020 թվականի վերջերին Էյվազլիի/Էլվազլարի հետ անցավ Ադրբեջանին: 1926 թվականին մարդահամարն այդ գյուղում անց է կացրել Խորհրդային Հայաստանը:
Կամ՝ Տիգրանաշենը. 1926 թվականին այդ գյուղում, որ կրում էր Ջաֆառլու անունը նախքան Քյարքի անվանվելը, մարդահամարն անց է կացրել Խորհրդային Հայաստանը»: