ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկել՝ զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման պատճառով: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: «Ակնկալում եմ, որ մենք դրա դեմ գործողություններ կձեռնարկենք»,- ասել է նա։ Բլինքենի խոսքով՝ «ԵՄ-ն ուսումնասիրում է ազդեցությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա»։ «Այն ակնհայտորեն հակասում է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը»,- հավելել է Բլինքենը։ |