ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Դանիելն իշխանահաճո պրիմիտիվ մուտիտներով է զբաղված»․ Արմեն Հովասափյան
22:06, 23.05.2024 | mamul.am
2614 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին իշխանական քարոզիչներն ամեն ինչ անում են Տավուշում տեղի ունեցող գործընթացների հետ կապված՝ ամենատարբեր աղավաղված ու աղճատված տեղեկություններ հանրային տիրույթ սփռելով։ Դրա իրականցման համար կիրառվում են ամենաէժան ու մանիպուլյատիվ հնարքները։
Նախօրեին Իոաննիսյան Դանիելն էր թեմայի մեջ մտել ու փորձել, իր կարծիքով «խորքային վերլուծությամբ» (իրականում՝ շարքային դիլետանտութամբ), անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանագծման քարտեզների մասին։ Մասնավորապես, Իոաննիսյանը նշում է, թե «Սերժ Սարգսյանը նշում է, որ կան սահմանազատման տարբեր քարտեզներ», ապա հավելում, թե երրորդ նախագահը «ցանկանում է, որ սահմանազատման գոծրընթացում անորոշություն լինի, որպեսզի Հայաստանը հավերժ կախված մնա ՌԴ-ից, չունենա հստակ սահման» և անհասկանալի նմանօրինակ բառակույտեր։
Ի գիտություն Իոաննիսյանի՝ նշեմ, որ, Սերժ Սարգսյանը տարբեր քարտեզներ ասելով, ոչ թե անհստակության մասին է խոսել, այլ այն փաստի, որ 1988 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել է հստակ գծված սահման, և Սովետական շրջանի վերջին դեմարկացիան ու դելիմտացիան տեղի են ունեցել 1984-1988 թվականների քարտեզների հիման վրա։ Ըստ այդմ՝ եթե Փաշինյանի իշխանությունն իր համար առաջնայնություն է համարում Ալմա-Աթան, ապա տվյալ դեպքում խոսքը գնում է Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանի մասին, իսկ ամենավերջին նման քարտեզը 1988 թվականի քարտեզն է․ սրա մասին քանիցս բարձրաձայնվել է։ Սա թողած՝ վազեվազ գնացել եք, գտել եք ու Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով եք սահման գծում, հետո էլ
խոսում եք՝ «գյուղեր ձեռք բերելուց» ու «աննախադեպ նվաճումից»։
Սերժ Սարգսյանի ասածը ոչ թե վերաբերվում էր բուն քարտեզներին, այլ՝ սահմանազատման գործընթացի մեթոդաբանությանը, ինչը ենթադրում է, որ ԵԱՀԿ-ն ունի հստակ հայեցակարգ՝ մշակված բոլոր երկրների համար միջազգայնորեն ճանաչված: Դրանից բացի՝ առանց «խաղաղության համաձայնագրի» կնքման, ինչպե՞ս է հնարավոր իրականացնել սահմանազատում՝ ինչի՞ հիման վրա և ի՞նչ սկզբունքով։ Աշխարհում չկա մի նախադեպ, երբ թշնամի երկու պետություններ՝ առանց միջազգային համաձայնագրի, անցնեն սահմանների ճշգրտման ու գծման, և հատկապես այն դեպքում, երբ դեռևս հստակ չէ՝ կլինի՞ այդ «խաղաղության համաձայնագիրը» թե՞ ոչ։
Այնպես որ ակնհայտ է՝ Դանիելը, հերթական անգամ, իշխանահաճո պրիմիտիվ մուտիտներով է զբաղված»։

Դ․ Իոաննիսյանի գրառումը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր