ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Բագրատ Սրբազանի շարժումն անհանգստացրե՞լ է Բաքվին․ «Հրապարակ»
09:36, 25.05.2024 | mamul.am
2510 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Ադրբեջանում ուշիուշով հետևում են Հայաստանում ծավալվող իրողություններին, մասնավորապես՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Բագրատ սրբազանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է մեծագույն հրճվանքով։ Oxu.az-ի հետ զրույցում Ֆուադ Աբասովը Բագրատ սրբազանին անվանել է քահանա Գալստանյան և նշել, որ Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում այս շարժումը, քանի որ դրսից ունի աջակցություն: Նա ՔՊ-ականների թեզերն է կրկնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ուղղորդվում է ռուսական կողմից, իսկ ՀՀ իշխանություններին աջակցում է Արևմուտքը։
Փաշինյանի քաղաքական ու քարոզչական թիմերի օրակարգը, լեքսիկոնը բառացիորեն համընկում են ադրբեջանական լեքսիկոնի և թեզերի հետ։ Նույնիսկ եկեղեցու և հայ հոգևորականների դեմ օգտագործվող արտահայտություններն են նույնը։ Day.az-ի հեղինակներից Բայրամ Էշադովը, որ երևի այնքան հանգիստ չէ, որքան Աբասովը, սրբազանին шарлатан-священник է անվանում և գրում է․ «Թվում է, շառլատան-քահանա Բագրատ Գալստանյանը սկսում է հասկանալ, որ իր բողոքի շարժման օրերը հաշված են։ Այն հանգամանքը, որ նրան ուղղված աջակցությունը չի աճում Հայաստանի ներսում, նրան այն մտքին է բերել, որ շտապ պետք է այլ երկրների աջակցություն փնտրել։

Ինչպեսև վայել է մանիպուլյատորին, նա որոշեց օգտվել դժբախտ պատահարից, որպեսզի փորձի հարաբերություններ կառուցել»։ Խոսքն Իրանի ղեկավարների հետ կատարված ողբերգության մասին է: Եվ Էշադովը փիառ է որակում Բագրատ սրբազանի կողմից Իրանի հյուպատոսարան այցելելն ու ցավակցություններ հայտնելը:

Ադրբեջանցիները նաև հիշատակում են սրբազանի՝ Կանադայի քաղաքացիություն ունենալու փաստը, և Էշադովը հռետորական հարց է տալիս՝ ո՞րն է լինելու այդ արտաքին ուժը, որին կդիմի Բագրատ սրբազանը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր