ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»
10:00, 25.05.2024 | mamul.am
2259 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը։
Վարչապետը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:
Իհարկե, իշխանական բարեհաճությունը Երեմյանների նկատմամբ նոր չէ: Հայաստանից որևէ պատվիրակություն չի հեռանում առանց Երեմյաններին պատկանող ռեստորաններում ճաշելու։
«Հայր և որդի Երեմյաններ» ընկերության հետ 5 տարում մինչև 5 մլն արժողությամբ՝ 200-ից ավելի պայմանագրեր են կնքվել. սա վկայում են պետական գնումների կայքի արձանագրությունները։

16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիրը և տնօրենը Դավիթ Երեմյանն է, որը շատ ջերմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ և պահը բաց չի թողնում պետությունից ֆինանսավորվելու։

Հավելենք, որ երբեմնի փառասեր Երեմյանները, 2023 թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ստիպողաբար իրենց աշխատողներին «դարձրել» էին վարչական լծակի մի մաս՝ նրանց բերելով իշխող խմբակցության քարոզարշավի հանրահավաքին։ Ավելին՝ ՔՊ նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախորդած երեկույթի ընթացքում 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են «Երեմյան փրոջեքթսում»: «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ, սակայն երբ լրագրողները նրանց դիմել են, «անտեղյակ» են եղել, որ իրենց անունով կատարվել են գործարքներ: Ահա, հենց սա է «պոզով, պոչով կոռուպցիան»»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր