Մենք էլ հույս ունենք, որ հակաօրինական քայլերից և հատկապես սադրանքներից զերծ կմնան, ի պատասխան Ոստիկանության նմանատիպ հորդորին, հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Երեկ ամբողջ օրը տեղեկություններ ենք ստացել հատուկ պատրաստված խմբերի մասին: Զգուշացրել ենք իրավապահներին, որ ուշի ուշով հետևեն և կանխեն այդ բոլորը: Զարմանք է ինձ համար ոստիկանական այսքան մեծ խմբերի տեսնելը: Այդուհանդերձ, եթե իրենք պաշտպանելու են քաղաքացիների շահերը և անվտանգությունը, շատ բարի: Ավելի ցանկալի կլիներ, որ ոստիկանական ուժերը մեկնեին այսօր աղետի գոտի և իրենց օգտակարությունն այնտեղ դրսևորեին»,- ասաց Սրբազանը հանրահավաքից առաջ: |