ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ մինչև այս պահը փակվել են 5 տասնյակ փողոցներ, ակցիաներ են տեղի ունեցել տարբեր քաղաքներում, քաղաքացիները Վայոց ձորից ավտոերթով գալիս են՝ միանալու շարժման ակցիաներին։
«Մեր արժանապատիվ 300 քացաքացու բախտ է վիճակվել բերման ենթարկվել, բոլորը՝ ուրախ, զվարթ, անկաշկանդ։ Տեսնում էի, թե ինչ էնտուզիազմով էին բերման ենթարկում մեր քույրերին ու եղբայրներին, նաև տեսնում է, թե ինչ հպարտ են նրանք, քանի որ իրենց պայքարը հանուն հայրենիքի է, հանուն իրենց երեխների ապագայի։ Օկուպացիոն ռեժիմը հրահանգ է իջեցրել, որպեսզի բիրտ ուժ կիրառեն հերոսածին ծնողների, պատգամավորների, լրագրողների նկատմամբ․ չնայած այդ ամենին, մեր ոգին անկոտրում է»,- ասաց պատգամավորը։