ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Վերադարձնեմ թեզը՝ գուցե խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է». Զախարովա
16:24, 26.06.2024 | mamul.am
5646 | 0

Լրագրողները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին»։

«Ո՞ւմ մասին է խոսքը։ Իսկապե՞ս, նա այդպիսի բա՞ն է հայտարարել։ Իսկ, հետաքրքիր է, ո՞ր թվականին է դա տեղի ունեցել»,- ասել է Զախարովան։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, նկատի ունի 2020թ․ պատերազմը, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- արձագանքել է լրագրողը։ «Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որը հորինել էր այդ կողմը՝ միգուցե խոսքը «ինչ-որ սեկրետարշայի» մասին է։ Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Բայց կարևորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- պատասխանել է Զախարովան։

«Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն»․ Զախարովա
Զախարովայի ճեպազրույցը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր