ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Մեր իղձերն ու երազանքները ավելին են, քան մարդկային կյանքի սահմանափակ օրերը»․ Բագրատ Սրբազան
10:54, 28.05.2024 | mamul.am
899 | 0

Սարդարապատում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժման մասնակիցները կատարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որին հետևեց Բագրատ Սրբազանի ուղերձը․ «Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ է՛լ ավելի մեծ սխրանքների։ Մեր ցավերը պատճառն են դրանք դարմանելու և դարձնելու մեզ համար մեծ հնարավորություններ, դարձնելու մեզ համար սխրանքի և հերոսության ճանապարհներ, վերականգնելու մեր ինքնության գիտակցությունը և ապրելու որպես հավատարիմ ժողովուրդ՝ թե՛ մեր հաղթանակած Աստծուն, թե՛ մեր հաղթանակած նախնիներին և մեր ողջ ժառանգությանը։ Եվ նաև հավատարիմ այն ուխտին, որը մեզ առաջնորդում է և առաջնորդելու է դեպի մեր գալիք հաղթանակները։ Մեր հայացքը դեպի երկինք է՝ մեր բոլոր հերոսներին, նահատակության փառքի պսակն ընդունած մեր նախնիներին և մեր եղբայրներին, մեր հայրերին, մեր զավակներին, մեր մայրերին, դուստրերին ու քույրերին, ովքեր մեզ համար ճանապարհ են գծել՝ իրենց կյանքն ընծայելով։
Հայոց Հանրապետության օրը և Սարդարապատը վկայում են, որ մեր իղձերը և երազանքներն ավելին են, քան մարդկային կյանքի սահմանափակ օրերը, մենք այդ իղձերի և երազանքների իրականացնողը կամ փոխանցողը պետք է դառնանք, որպես անձ, որպես ազգ, որպես հավաքականություն և որպես պետություն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

«Մեր իղձերն ու երազանքները ավելին են, քան մարդկային կյանքի սահմանափակ օրերը»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր