Թուրքիան հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժը կհանգեցնի կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքման։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կայացել է Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում է ТАСС-ը։ «Մենք կրկին կողմերի միջև խաղաղ կարգավորման հույս ունենք և աջակցում ենք կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։ |