ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Կիբերհանցագործության դեմ խոշոր գործողության արդյունքում Հայաստանում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել»․ Եվրոպոլ
15:30, 30.05.2024 | mamul.am
1828 | 0

4 մարդ է ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ սերվերներ շարքից հանվել են վնասաբեր ծրագրային ապահովում տարածող ցանցի դեմ միջազգային ոստիկանական գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է Եվրոպոլը։

ԵՄ իրավապահ ծառայությունը մայիսի 27-29-ը բոտնետների դեմ իրականացրած «Վերջնախաղ» գործողությունն անվանել է պատմության մեջ ամենախոշոր նման գործողությունը, հաղորդում է Reuters-ը:

Հետաքննությունը գլխավորել են Գերմանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան՝ ԵՄ անդամ չհանդիսացող ևս մի քանի երկրների մասնակցությամբ:

Ձերբակալություններ են իրականացվել Հայաստանում և Ուկրաինայում, նշել է Եվրոպոլը։ 1 մարդ է ձերբակալվել Հայաստանում, ևս 3-ը՝ Ուկրաինայում։ Ավելի քան 2000 դոմեն այժմ գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ:

Հետաքննության տվյալներով՝ գլխավոր կասկածյալներից մեկը կրիպտոարժույթով առնվազն 69 մլն եվրո (74,5 մլն դոլար) է վաստակել՝ կայքերը վարձույթով տալով կիբերհանցագործներին՝ շորթող ծրագրեր տարածելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր