ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«ՆԱՏՕ-ի երկրները չեն սահմանափակել Ուկրաինայի կողմից զենքի կիրառումը»․ Սթոլթենբերգ
10:54, 31.05.2024 | mamul.am
1413 | 0

Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, երբեք սահմանափակումներ չեն սահմանել Կիևին մատակարարվող զենքի օգտագործման դեմ՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մեծ Բրիտանիան երբեք չի սահմանափակել Storm Shadow հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը»,- Պրահայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Սթոլթենբերգը։

Ura.ru-ի հաղորդմամբ՝ Դանիան միացել է այն պետությունների ցանկին, որոնք Ուկրաինային թույլ են տվել արևմտյան սպառազինությունն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար: Կոպենհագենը Կիևին կանաչ լույս է տվել իր F-16 կործանիչների կիրառման հարցում։ Դանիայից բացի, ՌԴ-ի դեմ հարձակումներին աջակցում է ևս 12 երկիր:

Ավելի վաղ Փենթագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն թույլատրել է իր զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր