ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկ»-ից
14:06, 01.06.2024 | mamul.am
1381 | 0

«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է՝ ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը:

«Դաշյանը երևանյան թիմ էր տեղափոխվել 2022 թվականի ձմռանը: Նա ակումբի հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն, ու 8 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի հավաքական ու մինչև օրս ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկն էր: Պետք է հիշատակել Դաշյանի խփած գոլը Թուրքիայի հավաքականի հետ արտագնա խաղում:

Նույն տարվա եվրագավաթային շրջանում, Դաշյանը աստիճանաբար հավաքելով իր լավագույն մարզավիճակը, օգնել էր թիմին կարևոր հաղթանակներ տանել: Արտակի անվան դիմաց է գրանցված «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում: Նա արտագնա խաղում գրավել է «Բազելի» դարպասը, երկրպագուները կհիշեն նաև կիսապաշտպանի` դաշտի կենտրոնից խփած գնդակը շվեդական «Կալմարի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը նաև իր անունը գրել է մեր պատմության էջերում` խփելով «Փյունիկի» համար շատ կարևոր գնդակ «Շիրակի» հետ առաջնության որոշիչ խաղում, որից հետո ակումբը դարձել է Հայաստանի 16-ակի չեմպիոն: Արտակը 2023/24 մրցաշրջանում նաև կրում էր ավագի թևկապը:

Դաշյանը, ընդհանուր առմամբ, 98 հանդիպում է անցկացրել նռնագույն մարզաշապիկով` դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Աղբյուրը` «Փյունիկ»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր