ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Դուք երեխա ավերող եք, անկիրթ գազաննե՛ր»․ Բագրատ Սրբազան
15:18, 01.06.2024 | mamul.am
2019 | 0

«Ծնողները Տավուշից վեր են կացել, որ 14։00-ին հասնեն տեղ, համերգին մասնակցեն, ԿԳՄՍՆ-ից ժամ են փոխել՝ 12։00-ին, որ մենք ներկա չլինենք։ Հիվանդ մարդիկ, հլը դրանց խելքին նայի»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երեխաների օրվան նվիրված համերգին։ «Պետական միջոցներով է․․․ նախ սա «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ է, երկրորդ, պետական միջոցների վճարողն էլ ենք մենք, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, Դանիել Դանիելյա՛ն։ Սա է՞ երեխայի պաշտպանության օրը․ դուք երեխա ավերող եք, երեխա պաշտպանո՞ղ եք, անկիրթ գազաննե՛ր»,- հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված մշակութային միջոցառման ժամը փոխել են, որպեսզի Սրբազանը չկարողանա մասնակցել դրան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր