ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Չգիտեմ` հետևում ինչ ականջներ կան, բայց հստակ է` այս շարժումը թուրքացման դեմ է». Սամվել Ասլիկյան
22:18, 01.06.2024 | mamul.am
4071 | 0

Եվս մեկ անգամ կարևորի մասին:
Առանց ֆանատիզմի, առանց անհատների թագադրման և աստվածացման, առանց հրաշքի ավելորդ ակնկալիքի, բայց միևնույն ժամանակ առանց շարժմանը սևացնելու, լայն աչքերով և տողատակերով նայելով իրադարձություններին.
Երբ Ռուսաստանը բոլոր ձևերով աջակցում էր ադրբեջանցիներին 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ պուտինը հայտարարում էր այն մասին, որ Արցախը ադրբեջանի մաս է, երբ պուտինի գրած նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարությամբ Արցախի մի մասը հանձնում էին ադրբեջանին, երբ ռուսները թուրքիային բերում էին հայկական Ակնա, երբ ռուսները զորքերը հետ էին քաշում Ջերմուկում, որպեսզի ադրբեջանցիները առաջ գան, և վերջապես` երբ ռուսները Արցախից զորքերը ինքնակամ դուրս էին բերում և այժմ Սյունիքը և Տավուշն են լքում` դա նշանակում է, որ ռուսները տարածաշրջանը և Հայաստանը հանձնում են թուրքերին: Այս մասին խոսում են բոլորը:
Երբ ՀՀ գերագույն վիժվածքը ճանաչում է Արցախը ադրբեջանի կազմում, երբ նա կրկնում է ալիևի և էրդոհանի թեզերը, երբ թուրքերն առաջարկում են, որ հանրահավաքներ ցրելու նպատակով զորքով կարող են աջակցել ՀՀ գերագույն վիժվածքի իշխանություններին` դա նշանակում է, որ ՀՀ գերագույն վիժվածքը ալիևի և էրդոհանի շահերի սպասարկուն է:
Պարզ է մի բան. Հայստանին այսօր ռեալ սպառնում է թուրանացումը: Շատ հստակ` մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի ադրբեջանի վերահսկողության տակ: Նույնիսկ ոչ թուրքիայի, այլ հենց ադրբեջանի:
Միևնույն ժամանակ պարզ է ևս մի բան. նիկոլը անում է և կանի ամեն ինչ` ինչ կասեն ռուսները: Կանի, եթե աշխարհաքաղաքական վիճակը մեր տարածաշրջանում իրենց թույլ տա: Սյունիքի միջանցքը կտա և Հայաստանը կդարձնի միութենական պետության մաս` եթե կախված աշխարհաքաղաքական վիճակից`մեր տարածաշրջաում, հատկապես Արևմուտքը և Իրանն իրենց թույլ տան:
Լինելով ստորագույն վիժվածք` նիկոլն ինքնակամ չի՛ ընթանում դեպի թուրանացում, նրան ռուսներն են փոխանցում թուրքերին: Նրա համար մեկ է, թե ում կծառայի` թուրքերին թե ռուսներին:
Ուստի այսօրվա իրականությունը մեզ հուշում է, որ պայքարը պետք է լինի Հայաստանի թուրքացման դեմ։
Ամեն ինչ պետք է սկվսի այս գիտակցությունից: Բոլոր վերլուծություները և գնահատականները պետք է տրվեն այն գիտակցությունից, որ մենք այսօր ունենք թուրքական իշխանություններ:
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈւՆ ԲԱՑԵԼՈւ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ։
Կրկնում եմ՝ այսօր ոչ ոք չի կարող ավելի արդյունավետ սպասարկել Ռուսաստանի շահերը, քան նիկոլը։ Իսկ պուտինյան Ռուսաստանի շահերն այն մասին են, որ Հայաստանը պետք է հանձնվի ադրբեջանա-թուրքական տանդեմին։ Եթե դուք ասում եք, որ ռուսներն ուզում են նիկոլին փոխեն, դա նշանակում է, որ ձեր կարծիքով` նիկոլը լավ չէ կատարում ռուսական պլանը:
Երեք կարևոր կետ այս պրոցեսին վերաբերյալ.
1. Այո, 12 տարիների շփման և փորձի արդյունքում կա վստահություն Բևեռի խորհդի միջուկի հանդեպ: Բայց, իհարկե, կույր հավատ չկա։ Ինձ ճանաչող մարդիկ կարող են հաստատել: Իսկ նրանք, ովքեր հակառակն են մտածում, Աստված իրենց հետ:
2. Առկա իրավիճակում Բևեռն ուներ 2 ընտրություն` ոչ մի բան չաներ կամ աներ:
3. Բևեռի խորհդի միջուկի հանդեպ վստահությունից զատ, սեփական վերլուծություներս և որն ավելի կարևոր է` զգացողություներս հուշում են մի բան. օր առաջ այս վիժվածքը պետք է հեռանա:
Ես չգիտեմ ներկայիս փողոցում ընթացող շարժման հետևում ինչ ականջներ կան, բայց ես գիտեն մի բան. տվյալ շարժումը թուրքացման դեմ է: Նաև պարզ երևում է այն, որ այս շարժումը տարբերվում է 2021 թ., 2022 թ. և 2023 թ. հինգերորդ շարասյան շարժումներից, որոնք պարզապես պայքարի իմիտացիա էին:
Չնայած այն հանգամանքին, որ այս շարժման մեջ կան շատ մարդիկ, որոնց հետ, մեղմ ասած, ես ճանապարհ չէի գնա, դա չի նշանակում, որ այս շարժման հետևում կանգնած է Կրեմլը և միայն Կրեմլը։
Ես տեսնում եմ, թե ինչպես են շարժումից հեռու պահում այնպիսի մարդկանց, ինչպիսիք են քոչարյանն ու սարգսյանը։ Ես նկատում եմ, թե ինչպես հինգերորդ շարասյան մի մասը լավ չեն զգում իրենց այս շարժման մեջ:
Դուք կարող եք ցանկացած վերաբերմունք ունենալ այս շարժման նկատմամբ։ Նրա հետևում տեսնում եք Ռուսաստանի ականջները և չեք վստահում: Բայց այն, որ շարժումը դեմ է Հայաստանի թուրքացմանը, միանշանակ է։ Թուրք նիկոլին պետք է հեռացնել. շտապ.
Այսօր չի կարելի քլնգել այն շարժմանը, որը թուրքացման դեմ է պայքարում:
Հ.Գ. վստա՞հ եմ, որ իմ հաշվարկները ճիշտ են: Իհարկե ոչ. Կարո՞ղ է ստացվել, որ մեզ հակառակ խոսողներն ավելի ճիշտ են իրենց հաշվարկներում։ Միգուցե. բայց ինչպես բազմիցս ասել եմ, մի բանում վստահ եմ. այս սրիկան պետք է գնա: Այս սրիկայի հետ ապագա չկա: Ես չեմ վախենում սխալվելուց: Լավ է քայլ անեմ և սխալվեմ, քան դատարկախոսությամբ զբաղվեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր