ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու պահանջով
23:48, 01.06.2024 | mamul.am
2087 | 0

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն են տարածել. «Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։ Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։ Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր