ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Միայն Փաշինյանը կարող էր նման անպատասխանատու վարքագծի «ճարտարապետը» լինել». Սուրեն Սուրենյանց
03:24, 04.06.2024 | mamul.am
3844 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ
Երբ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար էի (1999-2001), իմ համակարգման տակ էր նաև Արտաքին կապերի վարչությունը: Այն ժամանակ կառավարության որոշում կար, որ պետական մարմինները, իշխանության մյուս ինստիտուտներն արտաքին շփումները համակարգում են ԱԳՆ-ի հետ:
Գրեթե վստահ եմ, որ այս կարգավորումը հիմա էլ պահպանվում է:
Հիմա բուն նյութի մասին:
Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Ուկրաինայի այդ քաղաք այցելած Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։ Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։
Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք Երևանի վարչական համայնքի ղեկավարը նման զգայուն արտաքին քաղաքական հարցերում իրավասու է հնչեցնել նման անպատասխանատու հայտարարություններ, ինչքանո՞վ են դրանք համաձայնեցված պատկան մարմինների հետ:
Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ:
Հ.գ- Չնայած ներքին ձայնս հուշում է, որ այս վարչական ղեկավարի շուրթերով խոսել է հենց Փաշինյանը: Միայն նա կարող էր նման անպատասխանատու վարքագծի «ճարտարապետը» լինել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր