ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
09:48, 04.06.2024 | mamul.am
1532 | 0

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում իրանական 4 ընկերությունների և 1 ֆիզիկական անձի դեմ, որոնք կապ ունեն ԱԹՍ-ների մշակման, արտադրության և մատակարարման հետ, և որոնք Իրանի ռեժիմը տրամադրում է Ռուսաստանին»,- ասել է Միլերը։

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են 4 կազմակերպությունների դեմ, որոնք կապ ունեն Rayan Roshd Afzar ընկերության հետ, ինչպես նաև Iran Aviation Industries Organisation-ի ղեկավարի դեմ։

Միլերի խոսքով՝ պատժամիջոցները համաձայնեցվել և սահմանվել են ԵՄ պատժամիջոցների կիրառման հետ միաժամանակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր