Իրանը կարող է ԵԱՏՄ դիտորդ պետություն դառնալ դեկտեմբերի վերջին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։ «Կան որոշակի ընթացակարգեր, եթե դրանք պահպանվեն, ապա, սկզբունքորեն, ԵԱՏՄ-ում Իրանի՝ դիտորդ պետություն դառնալու մասին որոշումը կարող է կայացվել դեկտեմբերի վերջին»,- ասել է նա։ |