Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքնաթիռներ ստեղծող Boeing ընկերությունը հասել է մի վիճակի, երբ այլևս չունի ինքնաթիռի ոչ մի մասի սեփական արտադրություն։ Եվ սա դարձել է Boeing-ի գլխավոր պրոբլեմը։
Սթիվ Ջոբսի այրուն պատկանող The Atlantic պարբերականը վերջերս Boeing-ի օրինակով մի հետաքրքիր հոդված էր տպագրել ամերիկյան արդյունաբերական էվոլուցիայի մասին, հղումը մեկնաբանությունում։
Հոդվածը սկսվում է նրանից, որ ինքնաթիռ կառուցողները կորցրել են ինքնաթիռներ ստեղծելու հետաքրքրությունը։
Հիմնադիր Բիլլ Բոինգից սկսած ևս մի քանի տնօրենների սերունդ Boeing-ի շարժիչ ուժ են համարել արտադրությունն ու ինովացիան։ Բայց մի ինչ-որ պահից սկսած այս նարատիվը փոխվել է, և արտադրությունը սկսվել է համարվել երկրորդական կատեգորիա՝ առաջ քաշելով զուտ բիզնես վարելու և դրա վրա կենտրոնանալու նարատիվը։ Սրա արդյունքում Boeing-ից օտարվել և այլ ընկերությունների է պատվիրակվել (outsourcing) ամեն ինչը։ Հիմա նույնիսկ ինքնաթիռի մարմինը (ֆյուզելաժ) չի ստեղծվում Boeing-ում։
Այս ինժեներիայի օտարման հետևանքով ներկայի Boeing-ը ունի արդեն որակի և նույն այդ բիզնեսի հետ խնդիրներ։ Ստիպված սկսել են մտածել, թե ինչպես հետ բերեն ինժեներիային տիրապետելը, սեփական պրոդուկտի վրա որոշիչ ազդեցություն ունենալը, և ամենակարևորը՝ Բիլլ Բոինգի ժամանակների մոտիվացիան։
Բոլոր ժամանակներում մոտիվացիան եղել է և կա համար մեկ շարժիչ ուժը, և այն միշտ հաղթել ու հաղթելու է փողին ու քանակին։ Մոտիվացված մարդուց ավելի հզոր ոչինչ չկա»։