«Ասում են՝ դուք դեմ եք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- դիմելով Բագրատ Սրբազանին՝ ասաց լրագրողը․ «Խաղաղության պայմանագիր կոչվածն ի՞նչ սկզբունքներով է կազմվում, բովանդակությունն ի՞նչ է լինելու, ոչ ոք չգիտի։ Խաղաղության կամ որևէ այլ պայմանագիր կնքվում է բանակցությունների արդյունքում, դուք բանակցություններ տեսնո՞ւմ եք։ Իսկ մենք նույնիսկ բանակցությունների օրակարգ ենք ներկայացրել։ Խաղաղության պայմանագիրը մենք պետք է կնքենք, մե՛նք, ոչ այս մարդիկ, իրենք ուղղակի մուրում են այդ խաղաղությունը»,-ասաց Սրբազանը:
|