ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Բոլորը բեկորային վնասվածքներ ունեին»․ Բագրատ Սրբազանը՝ երեկվա դեպքերի մասին
09:54, 13.06.2024 | mamul.am
1094 | 0

«Մեր բոլոր վիրավորներին մաղթում եմ առողջություն, իսկ այս պահին ապօրինաբար ձերբակալվածներին՝ տոկունություն»,-Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով երեկ Բաղրամայանում տեղի ունեցած դեպքերին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Երեկ այդ հատուկ միջոցները, որ կիրառել են ոչ միայն լուսաձայնային էին, այլ՝ բեկորային պարունակություն ունեցող։ Բոլոր վնասվածները բեկորային վնասվածքներով են։ Մենք բոլոր նյութերը հավաքել են, որոնք պետք է փորձաքննություն անցնեն՝ պարզելու, թե դրանք ինչ միջոցներ էին, լուրեր կան, որ թուրքական են»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նաև խոսեց ձեռքը կտրված քաղաքացու մասին․ «
Մատները կտրտված են, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներ են։ Նա ինձ մի բան ասաց՝ որևէ ձևով կանգ չառնեք, իմ մասին մի մտածեք, ժամ առաջ այս մարդուն հեռացրեք»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանը՝ Բաղրամայնի դեպքերի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր