ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+35 °C
«Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»․ «Մայր Հայաստան» շարժում
13:48, 17.06.2024 | mamul.am
1307 | 0

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ իշխանական բռնաճնշումների կապակցությամբ․ «Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։
Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, ովքեր համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության սեփականատերը։
Բացի այդ, իշխանության ուղիղ թիրախում է հայտնվել ՀՅԴ-ն, որն, ինչպես հայտնի է, մեր երկրի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր հատվածի մաս է կազմում: Սա իշխանության կողմից օրենսդիր մարմնում առկա քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է։
Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր