ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+35 °C
«Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել»․ Նարիշկին
14:18, 17.06.2024 | mamul.am
2633 | 0

Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելու հնարավորության մասին դատողություններ անելը դեռ վաղ է։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Առայժմ այդ մասին խոսելը վաղ է»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ակնկալել Հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելը՝ կապված պաշտոնական Երևանի քաղաքականության փոփոխության հետ:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ամփոփիչ հայտարարության մեջ նշվել է, որ կողմերը կամրապնդեն փոխգործակցությունն անվտանգության ոլորտում և նպատակաուղղված կլինեն համագործակցության կարգավիճակի բարձրացմանը՝ մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր