ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Մոսկվայում ռումբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը
14:24, 17.06.2024 | mamul.am
2361 | 0

Մոսկվայում օպերատիվ ծառայությունները տարհանել են «Եվրոպական» առևտրային կենտրոնը՝ ռումբի մասին ահազանգի պատճառով, հաղորդում է ТАСС-ը։

«Պայթյունի սպառնալիքով անանուն հաղորդագրություն է ստացվել, շենքի ստուգման նպատակով տարհանում է իրականացվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշվում է, որ «Եվրոպական» առևտրի կենտրոնը Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկն է: Հայտնի է, որ դրա սեփականատերերը հայտնի ադրբեջանցի-հրեա գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևն են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր