«Մինչև վերջ չեմ հավատացել, որ իշխանությունը կգնա այդ քայլին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի և ոստիկանության բռնությունների մասին։ «Փորձում են ամեն գնով այնպես դասավորել՝ իբր ես անձնապես կամ շարժման մասնակիցները փորձել են շենքեր գրավել, ԱԺ մտնել, մահափորձ անել, քարերով չգիտեմ ինչ անել և այլն, սրանք անամոթության գագաթնակետին են, և ոչ միայն իրենք, նաև իրենց վերլուծաբան ստրուկները»,- ասաց Սրբազանը՝ հայտնելով, որ չորեքշաբթի նախատեսված է մամուլի ասուլիս:
|