ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Ամբողջությամբ ապատեղեկատվություն է». Արարատի մարզպետի աշխատակազմ
15:48, 17.06.2024 | mamul.am
2338 | 0

Արարատի մարզպետի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել. «Mediahub.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր