ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ
16:00, 17.06.2024 | mamul.am
1087 | 0

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «2024թ. հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ թեմայով լսումներ հրավիրելու մասին» հարցը:

«Ճիշտ կլինի՝ էս առաջարկը գտնի համախոհություն ոչ միայն քաղհասարակության ու ժողովրդավարական ընդդիմության շրջանում, այլև իշխանության մեջ, մանավանդ որ, ոնց հասկանում ենք, իշխանությունը ևս շահագրգռված է խորացնելու կապերը ԵՄ-ի հետ՝ ընդհուպ ինտեգրում»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

ԱԺ հանձնաժողովի նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր