ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ»․ Բագրատ Սրբազան
16:18, 17.06.2024 | mamul.am
3250 | 0

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանի առևանգման դեպքին՝ նախապես հայտնելով, որ շատ մանրամասներ չգիտի։ «Կատարվածը, ըստ Սուրենի պատմածի, բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Սուրենն ասաց՝ սև մեքենա էր, ներկայացել են, որ ԱԱԾ-ից են»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ ըստ պատմածի՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Իսկ թե որն է եղել այդ ամենի նպատակը, Սրբազանն ասաց՝ չգիտի, գուցե իր մասին տեղեկություններ ստանալը։ Նա նաև հայտնեց, որ Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ, երբ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև բախում էր սկսվել, այդ պահից Պետրոսյանը տեսադաշտից անհետացել էր, որևէ մեկը նրան չէր տեսել։ Տուն էր վերադարձել մեկ օր հետո։

«Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր